ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մորմոնների կոնֆերանսը

Մորմոնների կոնֆերանսը
19.06.2012 | 01:36

Կիրակի օրը «Մարիոթ-Արմենիայում» կայացել է Հայաստանի մորմոնների կոնֆերանսը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ: Այս անգամ այն համընկել է շատ նուրբ հանգամանքների հետ. ա) պարոն Հանթսմանի փողերի և այդ փողերի «լվացմամբ» զբաղվող անձերի ու կազմակերպության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հատկանշական է այն, որ, բ) Օբամայի բավականին լուրջ մրցակից մորմոն Միթ Ռոմնին ահավոր բարձր ռեյտինգ ունի, և այդ առումով գրեթե սպառնալիք է հնչում Սալբի Ղազարյանի միտքը. բա որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը մորմոն լինի, ի՞նչ եք անելու էդ ժամանակ (ոչ մի բան, տիկին Սալբի, որովհետև մի բան է առանձին մորմոնը, նրա կազմակերպության և նրա հետ գործ ունենալը, մեկ այլ բան` երկիրը, որը ներկայացնում է մորմոնը, կաթոլիկը և կամ` բողոքական նախագահը), էլ չենք ասում այն մասին, որ Միթ Ռոմնիի ընտրությամբ, Հանթսմանի որդին դառնալու է «Քլինթոն». ասել է` ԱՄՆ-ի պետքարտուղար (բախտը բերեց Օսկանյանի էլ, Ծառուկյանի էլ, որ «որդին» գա Հայաստան, ի տարբերություն Քլինթոնի, Օսկանյանին էլ կկանչի ԱՄՆ-ի դեսպանատուն, Ծառուկյանին էլ ձեռքով կբարևի, կհանդիպի, մի երկու ժամ հետը կխոսի):
Եվ ուրեմն, այս ֆոնին «Մարիոթում» (հիշենք, որ ողջ աշխարհում «Մարիոթների» ցանցը նույնպես պատկանում է մորմոններին) տեղի է ունեցել մորմոնների կոնֆերանսը, որին մասնակցել է մոտ ութ հարյուր մորմոն: Եվ գրեթե` ոչ մի հյուր հոգևոր այլ թեմերից, այդ թվում` ՀՀ-ում գրանցված բողոքական եկեղեցուց, ինչպես նաև «Եհովայի վկաներից»: Եղել է ԱՄՆ-ից եկած մոտ մեկ տասնյակ մորմոն:
Հիշենք, որ «մորմոններ չզբաղվել պոլիտիկա» կոնֆերանսին հնչել են ոչինչ չասող մտքեր, ընտրվել են կուսակցական, ներեցեք, հոգևոր միջին դասի ներկայացուցիչներ և վերջ: Ոչ մի հետաքրքիր բան:
Հետաքրքիրը, ասում են, «հետո» է եղել, երբ իրենց «էլիտան» հավաքվել և նույնքան հետաքրքիր հարցեր է քննարկել դրսից եկած հյուրերի հետ: Փակ ռեժիմով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ